ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Լեհ-հայկական հիմնադրամի գործունեությունը սերտորեն կապված է Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության խնդիրներին աջակցմանը։ Մեր նպատակն է Հայաստանը դարձնել մատչելի հասարակության լայն շրջանակներին։ Մեր գործունեությունը հասցեագրված է ինչպես հայ համայնքի, այնպես էլ լեհ ժողովրդի ներկայացուցիչներին և կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության պատմության հետ կապված գլխավոր ամենամյա միջոցառումների լուսաբանմանը, հայկական ավանդույթի մասայականացմանը, ինչպես նաև հայ մշակութային ինքնության զարգացմանը։

Հիմնադրամը իրականացնում է հայ մանուկների և երիտասարդության համար նախատեսված կրթական, գեղարվեստական նաև բեմական արվեստին նվիրված դասընթացներ։ Դասընթացների նպատակն և խնդիրը ՝ պահպանել հայոց լեզուն, ավանդույթն և մշակույթը։

Կազմակերպության քարոզչական գործունեություն է տանում ներկայացնելու հայ ժողովրդը հնագույն ժողովուրդների շարքում, որպես հզոր ավանդույթ ունեցող ազգերից մեկը, հայ մշակութային շաբաթների ընթացքում ամենամյա դասախոսությունների միջոցով ցուցադրում է կապը, որն գոյություն ունի հայ և լեհ ժողովորդների միջև սկսած 12 դարից։

Հիմնադրամի գործունեության գլխավոր նպատակն է ամրապնդել միջմշակութային երկխոսությունը: Մշակութային ոլորտում ակտիվ գործունեության միջոցով խթանել լեհ հասարակության և հայ համայնքի համագործակությունը։

Հիմնադրամը տնօրինում է ավելի քան 1200 նմուշ հայերեն լեզվով լույս տեսած գրականությամբ։ Ներկայումս հավաքացուն համալրվել է լեհերեն լեզվով հայոց պատմությանը և ավանդությանը վերաբերող գրականությամբ։